Մամուլ 4 տարի առաջ - 08:50 20-07-2022

Դատավորները կբոյկոտեն. ընդհանուր ժողովին չեն մասնակցի. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի դատական համակարգում էլի խառնաշփոթ է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ շատ դատավորներ որոշել են բոյկոտել եւ չգնալ հուլիսի 27-ին կայանալիք դատավորների ժողովին: Իսկ ի՞նչն է վրդովել Հայաստանի իշխանության երրորդ՝ դատական ճյուղին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններիս խիստ վրդովել են Ազգային ժողովի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությունների արդյունքները։ Բացի այդ, շատ դատավորների զայրացրել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանքը բավարարած դատավորների գործելաոճը, երբ հանգիստ նստած հետեւել են, թե ինչպես մարդը մահկանացուն կնքեց դատարանի դահլիճում:
Ավելին՝ դատավորների մի մասն էլ նշել է, որ արձակուրդում է եւ ներկա չի լինելու ժողովին: Հուլիսի 27-ին հրավիրված ժողովը, ամենայն հավանականությամբ, չի կայանա քվորում չլինելու պատճառով: Նշենք, որ ժողովը հրավիրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, իսկ ժողովի նպատակը ԲԴԽ անդամների թափուր մնացած տեղերում նոր անդամներ ընտրելն է:
Ինչպես հայտնի է, ԲԴԽ անդամ Լիպարիտ Միրիջանյանն ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, նրա տեղը թափուր է, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին, իսկ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին