Ներքին 1 տարի առաջ - 18:52 30-01-2025

ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին։

Ինչպես տեղեկանում ենք ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, բացման խոսքում նախարարը կարևորել է համայնքների միության դերը, ընդգծել, որ հատկապես համայնքների միավորումից հետո Միությունը պետք է նոր միջավայրի պահանջներին համարժեք արձագանքի, համայնքների շահերը առավել արդյունավետ ներկայացնի և իրականացնի իր կանոնադրական գործառույթները։

Ընդհանուր ժողովի ժամանակ քվեարկությամբ հաստատվել է Միության նոր կանոնադրությունը, որն ավելի արդյունավետ ու ներառական աշխատանք կապահովի համայնքների համար, ընտրվել է վարչության նոր կազմը։

Խուդաթյանը շնորհավորել է նորընտիր վարչությանը և մաղթել արդյունավետ աշխատանք, հույս հայտնել, որ նորընտիր մարմինը լավագույնս կներկայացնի համայնքների շահերը, կնպաստի համայնքների համաչափ զարգացմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան