Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 10-06-2025

Իր գլուխը պահելու համար՝ Փաշինյանը քաղաքացիական պատերազմ է հրահրում․ հարցում

Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավն ընդդեմ եկեղեցու և կաթողիկոսի։ Այսօր նա հերթական գրառումն է արել, նշելով կաթողիկոսին հեռացնելու մասին։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ․ Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Փաշինյանը կաթողիկոսին հեռացնելու նպատակով խումբ է ձևավորում։ Ի՞նչ եք կարծում՝ սա քաղաքացիական պատերազմ հրահրելու փո՞րձ է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա նման բան անել, որոշների կարծիքով էլ՝ ոչինչ պետք չէ բացառել։

«Երևի տենց մի բան էլ կա։ Իր ա գլուխը պահելու համար»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա տգիտության փորձ է։ «Չէ, տգիտության փորձ ա, երկուսն էլ տգետ են, թե՛ կաթողիկոսը, թե՛ ինքը։ Իրար միս են ուտում, թե խի՞ ես քիթդ խոթել եկեղեցու մեջ կամ եկեղեցին խի՞ ա քիթը խոթել քաղաքականության մեջ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ժողվուրդը փոշմանել է, որ Նիկոլ Փաշինյանին է ընտրել։ «Իր ամբողջ արածները, ասածները ժողովուրդը չի ընդունում։ Մենք չենք էլ հասկանում ինքն ինչ ա ասում»,- ասաց նա։

«Ոչ մի բան դուրս չի գա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ անթույլատրելի է եկեղեցու հանդեպ ղեկավարության նման վերաբերմունքը։ «Ոնց կարող է ղեկավարությունը, կառավարությունը հոգևորականի հանդեպ նման վերաբերմունք ցույց տա։ Մենք շատ հարգում ենք մեր կաթողիկոսին ու հոգևորակններն»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան