Ներքին 3 տարի առաջ - 20:03 29-10-2022

Էդ մարդը պատերազմ է հրահրում․ քաղաքագետ

Գնալով երկու տարբերակների քննարկման՝ ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ․) սրում է հարաբերությունները՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ մի կողմից, Իրանի և Արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ մյուս կողմից։ Oragir.News-ի հետ զրուցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով «Խաղաղության պայմանագրի» արևմտյան և ռուսական տարբերակների առնչությամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը։

«Սրելով այդ հակադրությունները, ցույց տալով, որ ինքը կարող է այս կամ այն տարբերակն ընտրել՝ ինքը պատերազմական վիճակ է ստեղծում։ Եթե ինքը ինչ-որ մի տարբերակի գնար և չհրահրեր մյուս տարբերակները, ապա նման սրում չէր լինի։ Էդ մարդը պատերազմ է հրահրում»,- ասաց նա։

Ըստ Դանիելյանի՝ այսօրվա իշխանության ղեկավարն այսօր շարժվում է իր իսկ նախատեսած ծրագրով։

«Էդ մարդու ծրագիրն է Արցախից ազատվելը։ Դա ո՛չ Արևմուտքի պահանջն է եղել, ո՛չ Ռուսաստանի։ Դա միայն Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է եղել։ Այն էլ իրենք չեն էլ երազել, որ Հայաստանը կարող է հրաժարվել։ Այդ հարցն առաջ է քաշում ինքը։ Իր նախաձեռնությունն է Արցախից հրաժարվելը, որը բերել է իրավիճակի նման սրման»,- ասաց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»