Ներքին 1 տարի առաջ - 14:46 10-06-2025

Ձեզ պիտի բացատրե՞լ Աստծո օգնությունը ինչ է նշանակում. Ժաննա Անդրեասյան

Ես կարծում եմ, որ վարչապետի գրառումը ձեր բոլոր հարցերի պատասխանները պարունակում է, ավելացնելու ոչինչ չունեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Դուք հարցնում եք՝ ինչպես, ինչ չափանիշներով են ընտրվելու համակարգող խմբի անդամները, ես էլ ասում եմ՝ այն գրառումը, որը արված է, պարունակում է տեղեկատվություն թե չափանիշների, թե ընտրության մեխանիզմի մասին, ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է նա։

Դիտարկմանը, որ Փաշինյան ասում է՝ Աստծո օգնությամբ ենք նաև կաթողիկոսի ընտրություն անելու, ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչ ձևով է լինելու այդ ընտրությունը, Անդրեասյանը պատասխանել է.

«Դուք եկեղեցու հետևորդ եք, ձեզ պիտի բացատրե՞լ Աստծո օգնությունը ինչ է նշանակում։ Ես կարծում եմ՝ եթե դուք եկեղեցու հետևորդ եք, այդ հարցը պիտի չտաք։ Կարծում եմ՝ հավատացյալ մարդու համար «Աստծո օգնություն» բառերը շատ հասկանալի են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի