Ներքին 5 տարի առաջ - 15:06 10-05-2021

Ուսուցիչներին հնարավորություն կտրվի աշխատավարձի 30-50 % չափով հավելավճար ստանալ. Ժաննա Անդրեասյան

Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 31–ն է։ Տեղեկությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այս տարի իրականացնում ենք այն ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթաց, որոնք դասավանդում են 7-12–րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա,կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներ։ Բոլոր այս առարկաները դասավանդող ուսուցիչները կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն և մասնակցել ատեստավորման գործընթացին , որն իրենից ներկայացնում է գիտելիքների ստուգում գործընթաց։ Արդյունքում ուսուցիչներին հնարավորություն է տրվում աշխատավարձի 30-50 % չափով հավելավճար ստանալ` կախված այն արդյունքից, որը կցուցաբերեն»,–ասաց փոխնախարարը։

Անդրեասյանի խոսքով` գործընթացը բավականին հեշտացվել է, ավելորդ ոչ մի փաստաթուղթ չի պահանջում, ընդամենը դիմում, որ ուսուցիչը ցանկանում է մասնակցել ատեստավորման գործընթացին, տեղեկանք դպրոցից, որով կհավաստվի, որ տվյալ ուսուցիչը 7-12–րդ դասարաններում նշված առարկաներից որևէ մեկը դասավանդում է և դիպլոմի պատճեն։ Փաստաթղթերը կարելի է հանձնել թե՛ առձեռն, թե՛ էլեկտրոնային տարբերակով։

Նախատեսվում է, որ սեպտեմբերին կիրականացվի գիտելիքների ստուգման բուն գործընթացը, որի ընթացքում այն ուսուցիչները, որոնք կցուցաբերեն 80-90% արդյունք կստանան աշխատավարձի 30% հավելավճար, իսկ այն ուսուցիչները, որոնք կցուցաբերն 90% և ավելի արդյունք կստանան աշխատավարձի 50 տոկոս հավելավճար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով