Մամուլ 1 տարի առաջ - 09:22 10-06-2025

Եկեղեցականները զգուշավոր են դարձել. Հրապարակ

Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավի «պտուղներն» արդեն երեւում են: Երբեմնի խրոխտ հոգեւորականներն ավելի զգուշավոր պահվածք են դրսեւորում: Պատմեցին, որ կիրակի օրը Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը եկեղեցու իր սենյակում է եղել, երբ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մտել են եկեղեցի, մոմ վառել եւ դուրս եկել: Հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքացիներն անհամբեր սպասել են, որ Տեր Ահարոնը դուրս կգա իր սենյակից եւ, իր բնորոշմամբ` «չարիքին» դուրս կհրավիրի Աստծո տաճարից, սակայն նա դուրս չի եկել: Իսկ Տեր Ահարոնը եկեղեցու այն սպասավորներից է, որը հատկապես պատերազմից հետո ակտիվ քննադատում էր Փաշինյանին: Սիսիանի հոգեւոր հովիվ Պարգեւ քահանան էլ, որ պատերազմից հետո հրաժարվել էր սեղմել եկեղեցի այցելած Փաշինյանի ձեռքը, շաբաթ օրը եկեղեցի է գնացել այն ժամին, երբ զույգն արդեն հեռացած է եղել: Հավելենք նաեւ, որ հունիսի 9-ին Գարեգին Բ-ն մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին