Արտաքին 1 տարի առաջ - 23:59 09-06-2025

Մեդինսկու հայտարարությունը, որում Ղարաբաղը ներկայացվում է որպես վիճելի տարածք, ափսոսանք և զարմանք է առաջացնում. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՌԴ նախագահի օգնական Մեդինսկու հայտարարությանը

Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը, որում նա Ղարաբաղը ներկայացնում էր որպես վիճելի տարածք ափսոսանք և զարմանք են առաջացնում, նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել: Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է: Ավելին, Ռուսաստանը ինքը ճանաչում և միշտ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք: Զարմանալի է, որ նա նախագահի օգնական է»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ
եթե Ուկրաինայում հակամարտությունը կանգնեցվի ճակատային գծի երկայնքով՝ առանց իրական խաղաղության համաձայնության, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական «Ղարաբաղի»:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»