Ներքին 4 տարի առաջ - 16:55 17-09-2022

Google Maps քարտեզներում արդեն տևական ժամանակ է Լեռնային Ղարաբաղը նշվում է, որպես Ադրբեջանի տարածք

Google Maps քարտեզներում արդեն տևական ժամանակ է Լեռնային Ղարաբաղը նշվում է, որպես Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Oragir.news-ի հետ զրույց ասաց, որ Արցախը երբեք էլ ամբողջությամբ անջատ չի եղել։

«Միշտ նշված է եղել Ադրբեջանի կազմում, թեև թույլ արտահայտված նշագծերով առանձնացված է եղել, սակայն պատերազմից հետո, փաստացի այդ դրանք նույնպես հեռացվել են։ Այսինքն, այս տեսանկյունից փոփոխություն չկա»։

Նրա դիտարկմամբ՝ քանի որ անորոշություն գոյություն ունի Google-ը չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել։

«Լեռնային Ղարաբաղ տարածքը քարտեզում բերում է, սակայն սահմաններն ուրվագծված չեն։ Նման քարտեզները ոչ հայերի ու ոչ ադրբեջանիցների ձևավորում է աշխարհայացք, թե ինչը որտեղ է, այդ տեսանկյունից լավ չէ, որ սահմաններ չկան, էլ չասած, դրչանից բխող այլ խնդիրներ ևս առաջանում են։ Օրինակ, շատերը նկատած կլինեն, որ արդեն վաղուց, երբ սոցիալական ցանցելում, օրինակ ֆեյսբուքում մարդին նշում են իրենց տեղորումը Ստեփանակերտում՝ ֆեյսբուքը երկիրը տեղորոշում է Ադրբեջան։ Ֆեյսբուքն, իհարկե, այլ քարտեզից է օգտվում, բայց ամեն դեպքում՝ դա բացասական նշանակություն ունի։ Խնդիրն այն է, որ քանի որ երկիրը ճանաչված չէ՝ մեծ ընկերությունները խուսափում են մտնել վեճերի մեջ, ուստի ընտրում են այն տարբերակը, որ ժամանակին գոյություն են ունեցել ճանաչված սահմաններ։ Նախկինում, իհարկե Արցախը Google-ում վիճելի տարածք էր նշվում, սակայն հիմա փատացի Ադրբեջանի տարածքում է։ Այստեղ թերևս անելիք ունեն ՀՀ և Արցախի ԱԳՆ-ները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում