Ներքին 1 տարի առաջ - 21:38 09-06-2025

Ժաննա Անդրեասյանը կինոգործիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը:
Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հանդիպման նպատակը ոլորտի ներկայացուցիչների հետ առկա խնդիրների քննարկումն է:

«Կառավարությունը լուրջ առաջնահերթություն է դիտարկում կինոարտադրության ոլորտի զարգացումը: Մեր քայլերը պետք է միտված լինեն կինոարտադրության զարգացմանը՝ որպես առանձին ինքնաբավ ճյուղի: Այդ նպատակով անհրաժեշտ ենք համարում ստեղծել հնարավորություններ՝ ապահովելով նաև պետական հոգածություն բոլոր այն ուղղություններով, որոնցում դրա կարիքը կա:

Պետք է չմոռանանք նաև կինոարտադրության՝ որպես տնտեսության առանձին ճյուղի ընկալման կարևորությունը: Մեր քաղաքականությունն այդ իմաստով պետք է հավասարակշռված լինի, և պետական հոգածությունը պետք է խթանի ոլորտի զարգացումը»,- նշել է նախարարը՝ կինոգործիչներին առաջարկելով ներկայացնել բոլոր հարցերն ու խնդիրները՝ համատեղ քննարկելու և միասնական լուծումներ փնտրելու նպատակով:

Քննարկման առանցքային թեմաները վերաբերել են կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորմանը, մասնավորապես՝ դրամական աջակցության մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգին, կինոոլորտին տրվող պետական աջակցությանը, օրենսդրական փոփոխություններին և այլ հարցերի:

Նախարարը ներկաների հետ հանգամանորեն քննարկել է վերոնշյալ հարցերի շրջանակը և առաջարկել ձևավորել մասնագիտական աշխատանքային խումբ՝ համատեղ քննարկելու իրավական ակտերի փոփոխության նախագծերը և կինոոլորտին առնչվող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով