Ներքին 3 տարի առաջ - 21:52 27-03-2023

Տիգրան Ավինյանը թատերարվեստի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Երևանի քաղաքապետարանն այս տարի տարբերվող ձևաչափով է նշում Թատրոնի համաշխարհային օրը:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է թատերարվեստի գործիչների, երևանյան թատրոնների վարչական և ստեղծագործական կազմերի ներկայացուցիչների հետ:

«Թատրոնը հազարամյակներ ի վեր երջանկություն ու դրական էներգիա է տարածում իր շուրջը, որտեղ էլ որ հայտնվի` բակում, փողոցում, դահլիճում, թե տանը: Եվ այս համատեքստում չափազանց կարևոր եմ համարում մեր այսօրվա հանդիպումը և ցանկանում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը կանգնած է լինելու թատրոնի, մեր բոլոր թատերական կազմակերպությունների, մշակութաստեղծ և բարձրարժեք նախաձեռնությունների կողքին: Հույս ունեմ, որ այսօր անկեղծ զրույց կունենանք թատրոնի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների շուրջ, առարկայական ու բաց քննարկման արդյունքում կնախանշենք մեր անելիքները: Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ հայ մշակույթի, թատերարվեստի զարգացման ու առաջընթացի»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Անմիջական ու մտերմիկ զրույցը հնարավորություն էր՝ բարձրաձայնելու և քննարկելու ոլորտի ամենատարբեր՝ ընդհանրական խնդիրներից մինչև ընթացիկ հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի