Միտք 1 տարի առաջ - 17:35 06-06-2025

​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից

Իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներին ադրբեջանցիներն առևանգել են Նիկոլ Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից։ Թեև դեպքը տեղի է ունեցել գիշերը, սակայն մինչ այս պահը պաշտոնական որևէ պարզաբանում չկա։

Տեղ գյուղի համայնքի ներկայացուցիչն ասում է , որ այստեղ սահմանապահ զորքեր չկան, միայն աշխարհազորն է կանգնած, երևի չեն նկատել։

Հարց է առաջանում, իսկ եթե նկատեին ինչ էին անելու, երբ զինվորական բարձր պաշտոնյան հայտարարում է, որ թշնամու կրակոցներին ուշադրություն չենք դարձնում ու էս մարդը մեր երկրի անվտանգության երաշխավորներից է, իրեն զինվորական է համարում։

Առևանգված տղաների ընտանիքները սուգի մեջ են, մենակ ու անպաշտպան։ Պետությունը նրանց տարել դրել է թուրքի երախում ու ոչ միայն նրանց»։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում