Ներքին 3 տարի առաջ - 10:56 03-07-2023

«Անգլիական» այգու տարածքից առևանգել են եղբորս` Դավիթ Վարուժանի Ավետիսյանին

«Սասնա Ծռեր» խմբավորման պարագլուխներից Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթը, ձերբակալվել է։ Ազգային-ժողովրդավարական բևեռի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Դավիթ Վարուժանի Ավետիսյանը ձերբակալվեց խուլիգանություն կատարելու կասկածով, ինչը «հաստատվել» է մեկ ոստիկանի զեկուցագրով։ Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ` քննչական մարմինը «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում, և Դավիթին զրկել ազատությունից։

Դավիթ Ավետիսյանին ձերբակալելու որոշման հրահանգը ռեժիմի համար դառնալու է անմարսելի, հետհաշվարկի սկիզբ ու ինքնակործանման մեծագույն քայլ»։

Նշենք, որ Վարուժան Ավետիսյանի դուստրը՝ Անի Ավետիսյանը, մասնավորապես, գրել էր. «Մոտ 1 ժամ առաջ «Անգլիական» այգու տարածքից առևանգել են եղբորս` Դավիթ Վարուժանի Ավետիսյանին:

Ականատեսի խոսքով՝ եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին եւ վերջինիս տիկնոջը, իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այնուհետեւ եղբորս քաշքշել են եւ բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով