Ավելին 1 տարի առաջ - 14:12 05-06-2025

Ամստերդամի թանգարանում ցուցադրվում է 200-ամյա պահպանակ՝ էրոտիկ փորագրությամբ

200-ամյա դեկորատիվ պահպանակը՝ Պետական թանգարանի (Rijksmuseum) արվեստի հավաքածուն համալրած 19-րդ դարի «շքեղ հուշանվեր» առաջին հակաբեղմնավորիչը, այս շաբաթ ցուցադրվում է Ամստերդամում՝ հոլանդական ոսկեդարի վարպետների ցուցահանդեսում։

Ենթադրվում է, որ պահպանակը պատրաստվել է ոչխարի ելունդից․ այն ունի էրոտիկ փորագրություն՝ զարդարված է միանձնուհու և երեք քահանաների մասնակցությամբ սեռական տեսարանով։

Այն պատրաստվել է մոտ 1830 թվականին։ Ռեյքս թանգարանը այն գնել է անցյալ տարի աճուրդում և այժմ ներառել է 19-րդ դարում մարմնավաճառության և սեքսի մասին ցուցահանդեսում։

Ռեյքս թանգարանի վարիչ Ջոյս Զելենը BBC-ին ասել է, որ երբ ինքը և իր գործընկերները տեսել են պահպանակը աճուրդում, շատ զվարճացել են, իսկ սակարկելու անհրաժեշտությունչի առաջացել, քանի որ նրանք միակն էին, ովքեր պատրաստ էին գնել այն։

Պահպանակը գնելուց հետո նրանք այն ուսումնասիրել են ուլտրամանուշակագույն լույսով և պարզել, որ այն չի օգտագործվել իր նպատակային նշանակության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան