Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 03-06-2025

2018-ին հեղափոխություն չի եղել․ Սերժն է իշխանությունը հանձնել Նիկոլին․ հարցում

Ո՞վ բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության 2018 թվականին, ինչպե՞ս եկավ։ Տևական ժամանակ է՝ այս հարցերը քննարկվում են։ Երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցներն այս հարցում ևս մեղադրում են միմյանց։

Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները մեղադրում են Սերժ Սարգսյանին Փաշինյանին իշխանության բերելու մեջ՝ նշելով, թե ինչու՞ օրվա իշխանությունը՝ Սերժ Սարգսյանը չփորձեց Փաշինյանի ըմբոստության դեմն առնել, ինչո՞ւ թողեցին, որ ընդվզումը վարարի, ու հանրության լայն զանգվածներ փողոց դուրս գան։

Սերժ Սարգսյանի թիմակիցներն էլ մեղդրում են երկրորդ նախագահի թիմակիցներին Հանրապետության հրապարակում այդ օրերին «Սերժին մերժելու մեջ»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ 2018-ին հեղափոխություն եղե՞լ է, թե՞ Սերժ Սարգսյանն է իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ հեղափոխություն չի եղել, այլ Սերժ Սարգսյանն է իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին։

«Երևի հանձնել ա։ Շատ հանդարտ անցավ հանձնումը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը թիմակիցներ են։ «Սերժ Սարգսյանն է հանձնել, մեկը մյուսին թիմակիցներ են, միասնական են , ոչ մի բան չի փոխվել, չի էլ փոխվելու»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հեղափոխություն չի եղել։ «Ոչ մի հեղափոխություն էլ չի էղել։ Նա ուղղակի ջահելներին հավաքեց, տենց էղավ։ Ոչ մի հեղափոխություն էլ չէր, իհարկե Սերժ Սարգսյանը հանձնել ա»,- ասաց նա։

«Բացարձակ երևում ա, որ Սերժ Սարգսյանը հանձնեց Փաշինյանին, Փաշինյանն էլ իր հետ աշխատում է հիմա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ իշխանափոխություն է եղել, բայց սիստեմատիկ փոփոխություն չի եղել։ «Իշխանափոխություն է եղել, սիստեմիկ փոփոխություն չի եղել։ Սա հեղափոխություն չէ, առավելևս թավշյա չէ։ Այդ կոստյումը կարվեց Սերժ Սարգսյանի չափով, բայց հագավ Նիկոլ Փաշինյանը և դրա մեջ խեղդվում է և իր խեղդվելը փոխանցվում է ժողովրդին»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան