Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:57 02-06-2025

Էրիկաս Պետրիկասը լինում է Շանգրի Լա խաղատանը․ ինչո՞ւ են ԵՊՀ-ում արժևորում լիտվերենն ու լիտվական մշակույթը

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչո՞ւ են ԵՊՀ-ում արժևորում լիտվերենն ու լիտվական մշակույթը:

Վերջերս ԵՊՀ-ում ամփոփվեցին լիտվերենի դասընթացի արդյունքները: Սա Լիտվային նվիրված ԵՊՀ-ի հերթական միջոցառումն էր:

Ինչու՞ են ԵՊՀ-ում այդքան մեծ ուշադրություն դարձնում Լիտվային, լիտվերենին:

Այս պատմությունը սկիզբ է առնում հեռավոր 2014 թվականից: Այն ժամանակ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ՀՀ շարքային «սորոսական» քաղաքացի էր, սակայն խնդիր ուներ Հայաստանում Լիտվայի դեսպանության հետ (եթե չեմ սխալվում, մորը կամ քրոջը վիզա չէին տրամադրել): Այդ դեսպանության հետ խնդիր ունեի նաև ես: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ինչ անում եմ, հրապարակային եմ անում: Նույնը` Հայաստանում Լիտվայի դեսպանության հանդեպ: Հեռուստաեթերներ, հոդվածներ, հարցազրույցներ, հայտարարություններ, դատարան, Լիտվայի դատարան, ՄԻԵԴ ... Ի տարբերություն ինձ, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն խուսափում էր հրապարակային պայքարից, նախընտրելով «ընդհատակյա» գործողություններ: Օրինակ` վերջինս, ըստ երևույթին, հետևում էր Հայաստանում Լիտվայի այնժամանակյա դեսպան Էրիկաս Պետրիկասին (Erikas Petrikas), հավաքագրում, մշակում և այլ անձանց էր փոխանցում վերջինիս վերաբերյալ անձնական բնույթի տեղեկություններ: Մասնավորապես` անձամբ ինձ, այսրոպեականն ասաց, որ Էրիկաս Պետրիկասը «լինում է Շանգրի Լա խաղատանը»: Ենթադրաբար` այսօրինակ «տեղեկություններ» այսրոպեականը փոխանցել է ոչ միայն ինձ: Ըստ այդմ, կարծում եմ, որ վերջինիս «ընդհատակյա» գործունեությունը բացահայտվել էր և հասանելի դարձել լիտվական կողմին: Դե, ի վերջո, նկարագրածս դեպքն իրենից առնվազն դիվանագիտական և միջազգային սկանդալ էր ենթադրում:

Երբ Հ.Հ-ն կարգվեց ԵՊՀ ռեկտոր, ԵՊՀ-ում սկսեցին աննախադեպ մեծ ուշադրություն դարձնել Լիտվային, լիտվերենին: Ինչու՞: Կարծում եմ` սկանդալն իր հետքն է թողել: Լիտվացիներն են ստիպում, թե Հ.Հ-ն մեղքերն է քավում, չգիտեմ: Գիտեմ միայն, որ, այսպես շարունակվելու դեպքում, ԵՊՀ-ն կդառնա Վիլնյուսի համալսարանի Երևանի մասնաճյուղ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով