Արտաքին 5 տարի առաջ - 17:53 03-07-2021

Սահմանապահները արցունքաբեր գազ են կիրառել բելառուսա-լիտվական սահմանին ներգաղթյալներին ձերբակալելու համար

Լիտվացի սահմանապահները կիրառել են արցունքաբեր գազ ու օդ կրակել՝ բելառուսական սահմանից եկող առանց վիզայի ներգաղթյալներին ձերբակալելու համար: Մեկ օրում ձերբակալվել է 116 մարդ: Այս մասին տեղեկացնում է Պետական ​​սահմանապահ ծառայության կայքը:

Երկու օրում լիտվացի սահմանապահները ձերբակալել են 179 օտարերկրացիների, ովքեր ապօրինի հատել են սահմանը: Տարեսկզբից այդպիսի անձանց թիվը եղել է 938: Ուրբաթ օրը կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել սահմանամերձ շրջաններում ներգաղթյալների հետ կապված ճգնաժամի պատճառով:

Վիլնյուսը Մինսկին է մեղադրում Լիտվայի սահման օտարերկրացիների տեղափոխմանը աջակցելու համար: Լիտվայի ՆԳ նախարար Ագնե Բիլոտայտեն հայտարարել է, որ միգրացիոն օրենսդրության խախտման մեջ կասկածվող անձանց թվի աճը Բելառուսի իշխանությունների կանխամտածված քաղաքականությունն է: Նա տեղի ունեցածը համարել է հիբրիդային պատերազմի տարր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով