Արտաքին 4 տարի առաջ - 16:46 26-11-2021

Թուրքիայում արցունքաբեր գազ են կիրառել բողոքի երթին մասնակցած կանանց նկատմամբ

Թուրքիայում հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 25-ին, ընդդեմ կանանց նկատմամբ բռնության երթի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Երթի մասնակիցները պահանջում էին Թուրքիայի վերադարձը Ստամբուլյան կոնվենցիային՝ կանանց բռնությունից պաշտպանելու մասին միջազգային պայմանագրին:

Երթը տեղի է ունեցել Ստամբուլի գլխավոր Իսթիքլյալ փողոցում, Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը։

Ուժայինները փողոցի վերջում բարիկադներ էին դրել՝ խանգարելու համար երթի շարժը, և կիրառել արցունքաբեր գազ, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել պատնեշը։

Հաղորդվում է, որ առնվազն մեկ ցուցարար վիրավորվել է:

Նմանատիպ ակցիաներ են անցկացվել Անկարայում և երկրի այլ քաղաքներում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով