Ներքին Տեսանյութ Ֆիլմ 1 տարի առաջ - 21:30 01-06-2025

Նահանջող Հայաստան. Թմրանյութերը ողողել են մեր երկիրը

Քանի անգամ եք լսել կամ գուցե անձամբ ֆիքսել դեպքեր, երբ երիտասարդ տարիքի ինչ-որ անձինք ինչ-որ բան են փնտրում ձեր բակի ավտոտնկաների մերձակայքում կամ շքամուտքի հաշվիչների տուփերի մոտ: Նյարդային փնտրում են, չեն գտնում, հետո անադեկվատ վիճակում թողնում հեռանում կամ գտնում են և ուրախացած հեռանում: Ցավոք, թմրանյութ տեղադրողներն ու թմրանյութ փնտրողները դարձել են մեր քաղաքային առօրյայի անբաժանելի մասը և նրանք հիմնականում երիտասարդներ են:

Եվ ուրեմն, կա թմրանյութերի, հատկապես սինթետիկների մեծ ներհոսք և դրա հիմնական սպոռը դարձել է երիտասարդությունը: Սա միանշանակ ազգային անվտանգության խնդիր է: Թմրանյութեր ակտիվ օգտագործող երիտասարդն ապագա չարիք է հասարակության համար:

Իրավապահները նախորդ տարիներին մի շարք գործողություններ իրականացրեցին, որոնք աչքի ընկան իրենց խստությամբ, ռեյդեր գիշերային ակումբներում և ժամանցի այլ վայրեր: Համացանվում տարածվեցին նրանց գործողությունները պատկերող տեսանյութեր: Ոստիկաններն ունեին դրանց բացատրությունը, ակումբներում մարդկանց մոտ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ թմրամիջոցներ: Իհարկե ակումբների տերերը դրանից բավականին դժգոհ էին, դժգոհ էին նաև իշխանական որոշ պատգամավորներ:

Իրականում կա զրոյական հավանականություն, որ սպառողների հետևից գնալով՝ հնարավոր կլինի կանգնեցնել թմրանյութերի հոսքը դեպի Հայաստան: Բոլոր սպառողներին դեմ չես տա պատին, բացի դա, նրանց պատասխանատվության ենթարկելու հիմքերն են շատ թույլ: Մյուս կողմից, էականորեն բարդացել է թմրավաճառներին հայտնաբերելու պրոցեսը: Հիմնական վաճառքի գործիքը շարունակում է մնալ տելեգրամը, որն արդեն համագործակցում է իրավապահների հետ, բայց բավականին դժկամությամբ և դժվարությամբ: Հարց է առաջանում, թե ինչու անմիջապես չեն փակվում թմրանյութերի վաճառքով զբաղվող համապատասխան էջերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար