Ներքին 1 տարի առաջ - 13:48 01-06-2025

Լիլիթ Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել է «Աբովյան» ՔԿՀ-ում. Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է, որ այսօր հունիսի 1-ին, Լիլիթ Աղեկյանը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է իրեն, որ գիշերը «Աբովյան» ՔԿՀ-ում նրա ինքնազգացողությունը վատացել է։

«Նրան տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն, սակայն վտանգը չի անցել, և կա իրական սպառնալիք, որ ցանկացած պահի նրա առողջական վիճակը կարող է կտրուկ վատանալ։

Հիշեցնում եմ. Լիլիթ Աղեկյանի խոշտանգման օրը՝ 2025 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը, երբ ոստիկանությունում, անձնական զննության ժամանակ նա իրեն վատ էր զգացել ու տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, բժիշկների կողմից նշանակվել էր ՄՌՏ (MRT) հետազոտություն, որը մինչ օրս չի իրականացվել։

Ներկա պահին պետք է արձանագրել, որ Լիլիթ Աղեկյանի կյանքը «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվում է իրական և շարունակական վտանգի ներքո»,- գրել է փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում