Ներքին 1 տարի առաջ - 21:50 12-05-2025

Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 12-ին աշխատանքային այցով Գյումրիում էր:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպմանը Պաշտպանն ընդգծել է մարզպետի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչի շնորհիվ մի շարք խնդիրների համար հնարավոր է լինում արագ լուծումներ գտնել:

Զրուցակիցները քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:

Անդրադարձ է կատարվել երկրաշարժից տուժածների բնակարանային ապահովմանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը, ընտանեկան բռնություններին, խոսքի ազատությանը, ատելության խոսքի տարածմանը վերաբերելի հարցերին:

Պաշտպանը նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:

Անահիտ Մանասյանը ՄԻՊ մարզային ստորաբաժանումում հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ:
Լիլիթ Աղեկյանի ազգականները Պաշտպանին ներկայացրել են գործի հետ կապված իրենց բոլոր մտահոգությունները:

Անահիտ Մանասյանը նշել է, որ իր հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Լիլիթ Աղեկյանին:

Դեպքի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ մանդատի շրջանակներում իրականացվում են համապատասխան գործողություններ: Արդյունքների հետ կապված ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային:

Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների հետ:
Երիտասարդներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու գործունեության հիմնական ուղղությունները:

Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանը պատասխանել է ուսանողների հարցերին, անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության հիմնական կառուցակարգերին: Ընդգծվել է հանդուրժողականության, իրավահավասարության, արդարության և մարդու՝ որպես սահմանադրորեն ճանաչված բարձրագույն արժեքի կարևորությունը:

Ուսանողները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և քննարկելու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։

Մասնավորապես, քննարկվել են խոսքի ազատության, մտքի և կրոնի ազատության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր։ Այնուհետև Անահիտ Մանասյանը քոլեջի տարածքում անվանական ծառ է տնկել։

Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը ՄԻՊ մարզային ստորաբաժանումում հյուրընկալել է նաև Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաներին, որոնք Պաշտպանի նախաձեռնությամբ մայիսի 12-ին այցելել էին Գյումրու Իլյուզիաների թանգարան:

Երեխաները Պաշտպանին ներկայացրել են հետաքրքիր օրվա մանրամասները, կիսվել իրենց տպավորություններով:

Մարդու իրավունքների պաշտպանի այցերը մարզեր, հանդիպումները ուսումնական հաստատությունների և խնամքի կենտրոնների սաների հետ կրում են շարունակական բնույթ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի