Ներքին 1 տարի առաջ - 16:11 29-05-2025

Խախտումներ և անորոշություն․ ի՞նչ փուլում է բռնության ենթարկված Լիլիթ Աղեկյանի գործը 

Գյումրու քաղաքապետի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանին ահազանգել էր, որ ոստիկանությունը նրան տնային հագուստով ու հողաթափերով բերման է ենթարկել՝ անհամաչափ ուժ կիրառելով, ձերբակալման վայր ընդունվելիս տեսախցիկի առջև նրան մերկացրել և զննել։ Նրա փաստաբանը՝ Զարուհի Փոստանջյանն, այս մասին տեղեկացրել էր ֆեյսբուքյան գրառման միջոցով։

Oragir.News-ը կապ է հաստատել տիկին Փոստանջյանի հետ, հասկանալու համար՝ գործը ինչ փուլում է գտնվում։

«Նա գտնվում է կալանքի տակ, ԱՆ քրեակատարողական հիմնարկում։ Բանտախցում է պահվում»,- տեղեկացրեց Փոստանջյանը։

Անդրադարձ կատարելով հարցին, թե այժմ ի՞նչ վերաբերմունքի է արժանանում Լիլիթ Աղեկյանը, նա ասաց, որ բռնություն է տեղի ունեցել առաջին 30 ժամերի ընթացքում; Փատաբանն ակնկալիք հայտնեց, որ այդ փաստով արդյունավետ քննություն պետք է արվի։

«Այս պահի դրությամբ մենք չգիտենք, թե քրեական հետապնդման մեջ գտնվող անձինք կա՞ն»,- նշեց նա և հավելեց, որ ովքեր արել են այդ ապօրինությունները, խոշտանգումները, որևիցե մեկի նկատմամբ հանրային հետապնդում հարուցվա՞ծ է, թե՞ ոչ՝ հայտնի չէ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի