Արտաքին 1 տարի առաջ - 23:59 30-05-2025

ԵՄ-ն ու Ադրբեջանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Եվրամիությունն ու Ադրբեջանը անցկացրել են անվտանգության երկխոսության 6-րդ հանդիպումը ԵՄ-ում:

Նշվում է, որ կողմերը կառուցողական մտքեր են փոխանակել ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արտաքին և անվտանգության քաղաքականության արդիական հարցերի շուրջ։

Կողմերը ողջունել են բարձր մակարդակի վերջին հանդիպումները, որոնք ցույց են տալիս երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու կողմերի ընդհանուր շահագրգռվածությունը:

ԵՄ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել կանոնավոր փոխանակումները արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ՝ ներառյալ էներգետիկայի և տրանսպորտային կապերի ոլորտում համագործակցության խորացման ներուժը:

ԵՄ-ն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կենսական դերը։ Ադրբեջանը հաստատել է, որ ԵՄ-ն իր խոշորագույն առևտրային գործընկերն է։ ԵՄ-ն ընդգծել է Ադրբեջան գազի հուսալի մատակարարումների կարևորությունը միության էներգետիկ անվտանգության համար։

Մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հետագա քայլերը, նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»