Ներքին 2 տարի առաջ - 17:27 23-01-2024

Սահմանադրության փոփոխման անհրաժեշտության պատճառը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը չէ

Սահմանադրական փոփոխություններից մենք խոսել ենք 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված Սահմանադրության փոփոխման անհրաժեշտության մասին, ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Իմ ընկալմամբ սա մի փաստաթուղթ է, որը բացի կոնկրետ իրավահարաբերություններ ֆիքսելուց և մեխանիզմներ ամրագրելուց, առաջին հերթին փիլիսոփայական հենք է և իզուր չեն ասում՝ մայր օրենքն է, որով կառուցվում են հասարակության ներսում իրավահարաբերությունները, քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-պետություն այլն։

Սա առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Չեմ ուզում ամբողջովին մերժել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ ինքը, ինչպես ցանկացած Սահմանադրություն, ավելի լայն ազդեցություն ունի, այսինքն անդրադառնում է արտաքին հարաբերությունների վրա։ Այս առումով մեր սահմանադրությունը բացառություն չէ։

Այն, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է սահմանադրության փոփոխության պատճառը, չափազանց մեծ չափազանցություն է, համաձայն չեմ այդ պնդման հետ»,- ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե գործող սահմանադրությո՞ւնն է արգելակում խաղաղության գործընթացին, Միրզոյանն ասաց․

«Ամենևին ոչ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան