Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:55 28-05-2025

Ռուսաստանը մտադիր է շահագործել Զապորոժիեի ԱԷԿ-ը

Արբանյակային լուսանկարները ցույց են տվել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկման և ռուսական էլեկտրացանցերին միացման հնարավոր նախապատրաստական աշխատանքները։

Ռուսաստանն ակտիվորեն էլեկտրահաղորդման գծեր է կառուցում Ուկրաինայի օկուպացված տարածքում, ինչի մասին վկայում են Greenpeace-ի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները: Կազմակերպությունում կարծում են, որ Մոսկվան պատրաստվում է վերագործարկել Զապորոժիեի ԱԷԿ-ը և միացնել այն ռուսական ցանցերին․ գրում է The New York Times-ը:

Փետրվարի սկզբից Ռուսաստանը ավելի քան 80 կմ էլեկտրահաղորդման գծեր է կառուցել Մարիուպոլի և Բերդյանսկի միջև՝ Ազովի ծովի ափի երկայնքով։ Ելնելով շինարարության գտնվելու վայրից և ուղղությունից՝ Greenpeace-ում կարծում են, որ Ռուսաստանի նպատակն է նոր գծերը միացնել Մարիուպոլի մոտակայքում գտնվող խոշոր ենթակայանին, որը էլեկտրահաղորդման գծով միացված է դրանից 220 կմ հեռավորության վրա գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ին:

Մոսկվայի հնարավոր նպատակներից մեկը ԶԱԷԿ-ը Ռոստովի մարզի էլեկտրացանցին միացնելն է։

Սա ներկայումս գոյություն ունեցող ապացույցներից ամենաակնհայտն է, որ Ռուսաստանը պատրաստվում է սկսել ԶԱԷԿ-ի շահագործումը, նշում է NYT-ն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»