Ներքին 1 տարի առաջ - 09:37 28-05-2025

Երևանում տանը բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ վիճակը ծանր է. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել և ներսում երեխա է եղել, ում տեղափոխել են հիվանդանոց։

Քիչ անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 11։20-ի սահմաններում Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակարանում «ջերմային այրվածք կոնտակտային այրվածք բոցով 1,2,3,4 աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքաբանության Ազգային Կենտրոն» բուժօգնության են տեղափոխել մինչև 1 տարեկան աղջիկ երեխայի, առողջական վիճակը՝ ծանր։

Դեպքի վայր է մեկնել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, ովքեր նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Տեղում պարզվում է, որ ժամը 10։45-ից մինչև 11։10-ն ընկած ժամանակահատվածում Ազատության պողոտա նշված շենքի բնակարանի ննջասենյակում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել, որի ժամանակ ննջասենյակում է գտվելիս եղել 5 ամսական Ս․ Կ․-ն, որտեղից էլ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում