Ավելին 5 տարի առաջ - 11:56 06-06-2021

18 ամսական երեխան հիվանդանոց է տեղափոխվել կոկաինի գերդոզավորման պատճառով

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել Քեյթլին Վան Դորնի և Բլեյք Փեյվիի ծնողական իրավունքները: Զույգի 18 ամսական որդին հոսպիտալացվել է կոկաինի գերդոզավորման պատճառով: Այս մասին գրում է Daily Star-ը: Հետաքննության համար հիմք է հանդիսացել հիվանդանոց դիմելու փաստը։

Կինը չի կարողացել հստակ բացատրել, թե ինչ է պատահել իր որդու հետ: Սկզբում նա պնդում էր, որ երեխան ընկել է և ուժեղ հարված է ստացել: Հետո ասել է, որ նա գետնից վերցրել է անհայտ մի առարկա և տարել բերանը: Քանի որ թաղամասը, որտեղ ապրում են անփույթ ծնողներ, անբարենպաստ է թմրանյութերի օգտագործման համար, ոստիկանությունը որոշել է քննել այս վարկածը: Բժիշկները երեխային անմիջապես տվել են թմրամիջոցների ազդեցությունն արգելափակող դեղամիջոց։

Մի քանի խուզարկությունների արդյունքում ոստիկանությանը հաջողվել է գտնել դույլ և գդալ, որոնց վրա կար կոկաինի հետքեր: Հարևան տների տեսախցիկներն ապացուցել են, որ մայրը նույնիսկ երեխայի հետ դուրս չի եկել, իսկ մեկ ու կես տարեկան տղան միայնակ է եղել: Ամենայն հավանականությամբ նա լիզել է գդալը, որի մեջ թմրանյութերի մնացորդներ էին: Այժմ երեխան տեղափոխվել է խնամատար ընտանիք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում