Ներքին 4 տարի առաջ - 11:47 18-05-2022

Վրաններից մեկում քաղաքացու մահը վրա է հասել թմրամիջոցի գերդոզավորման հետևանքով. փոխոստիկանապետ

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններից մեկում օրեր առաջ քաղաքացին մահացել է թմրամիջոցից գերդոզավորման հետևանքով: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ֆրանսիայի հրապարակում վրաններից մեկում քաղաքացու մահը, սրտի կանգը կապված է թմրամիջոցների հետ, ինչի մասին տեղեկություն էր շրջանառվել:

«Այո՛, փորձաքննությունը ցույց է տվել, որ սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով»,- ասել է Ֆիդանյանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններից մեկում քաղաքացու մահվան մասին հայտնի էր դարձել մայիսի 5-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան