Մամուլ 1 տարի առաջ - 08:01 27-05-2025

Ընդդիմադիր պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի՝ հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից 590 հազար դոլարի հափշտակության դեպքը խիստ մտահոգության տեղիք է տվել հանրության շրջանում, թե ինչ է կատարվում իրավապահ համակարգում։

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրություն է ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որպեսզի իրեն թույլ տան տեսնել աղմկահարույց 1 տոննա կոկաինը, որը իրեղեն ապացույց է եւ պահվում է ԱԱԾ-ում։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 22-ին Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց էր ուղղել Քննչական կոմիտեի ղեկավարին, թե որտեղ է այժմ հայտնի 1 տոննա կոկաինը, ի պատասխան՝ Կոմիտեի նախագահը ասել էր, որ այն գտնվում է ԱԱԾ-ում։

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս հայտնել է, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով Քննչական կոմիտեի ԱԱԾ քննիչների կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել, եւ կոնկրետ հարցադրումներ են արվել, սպասում են կոնկրետ պատասխանների։ Նշենք, որ այս գործով շարունակում են քրեական հետապնդման մեջ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա.-ի և պահեստապետ Ս.Գ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել էր կալանքը, ավելի ուշ նրանք ազատ էին արձակվել, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարված է հետախուզում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»