Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 22:31 25-05-2025

Ձեր քաջությունը ոգեշնչում է. Նիկոլա Ազնավուրի ուղերձը Ռուբեն Վարդանյանի ծննդյան առիթով

Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը և նրա կինը` Քրիստինան, շնորհավորական ուղերձ են հղել Բաքվի բանտում գտնվող, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա կապակցությամբ։

«Այս յուրահատուկ օրը մենք ուզում ենք ասել, թե որքան շատ բան եք դուք նշանակում մեզ համար՝ ոչ միայն որպես ընկեր, այլև որպես անձնավորություն, որի նվիրվածությունը Հայաստանին և հայ ժողովրդին անջնջելի հետք է թողել մեր ազգի ժամանակակից պատմության մեջ։ Մենք վաղուց հիացել ենք Ձեր ուժով, տեսլականի պարզությամբ և ապագա սերունդների համար ավելի լավ ապագա կառուցելու Ձեր ջանքերով։ Երբեք չեք վախեցել համարձակ քայլեր կատարել, անհարմար ճշմարտություններ ասել կամ դժվար պարտականություններ ստանձնել՝ միշտ առաջնորդվելով հայրենիքի նկատմամբ խորը սիրով և պարտքի զգացումով»,– նշված է շնորհավորական ուղերձում։

Նիկոլա Ազնավուրն ու նրա կինը նշել են, որ այսօր Ռուբեն Վարդանյանը բախվում է իր կյանքի ամենադժվարին փուլերից մեկին, և իրենց մտքերը Վարդանյանի ու նրա ընտանիքի հետ են ավելի քան երբևէ։
«Հուսով ենք, որ այս ծննդյան օրը, նույնիսկ ներկայիս պայմաններում, Ձեզ կպարգևի ջերմության մի պահ՝ հիշեցում այն մասին, որ դուք մենակ չեք, և որ ձեր քաջությունը շարունակում է ոգեշնչել մեզանից շատերին։ Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ կրկին կկարողանանք տեսնել Ձեզ ազատության մեջ և միասին շարունակել այն աշխատանքը, որին մենք այդքան խորապես հավատում ենք»,–նշել են նրանք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան