Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:21 23-05-2025

Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը կնոջից պահանջում է ենթարկվել ամուսնուն

Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական, քահանա Անդրեյ Տկաչովը հայտարարել է, որ կինը պետք է հարգի իր ամուսնուն որպես «տիրոջ» և նրա թույլտվությամբ ընդունի անձնական որոշումներ՝ ներառյալ հանգստի գնալը, գնումներ կատարելը և ընկերների հետ հանդիպելը։

«Կինը պետք է բոլոր ծախսերը համաձայնեցնի ամուսնու հետ։ Նա իրավունք չունի արձակուրդ գնալու առանց նրա կամ հանդիպելու իր ընկերների հետ»,- ասել է Տկաչովը։

Նրա խոսքով՝ «ամուսնու հեղինակության ճանաչումը և նրա նկատմամբ հարգանքը կնոջ երջանկության արմատն է»։

Հայտարարությունը սոցիալական ցանցերում արդեն բուռն արձագանք է առաջացրել և քննադատության ալիք բարձրացրել` կանանց իրավունքների խախտման պատճառով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով