Ներքին 1 տարի առաջ - 16:15 22-05-2025

Թքած ունենալու արվեստը․ ՔՊ-ն հրաժարվո՞ւմ է «Եվրաքվե»-ից

Մայիսի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ «Հայաստանի Հանրապետությունը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, այս ուղղությամբ բանակցություններ չեն տարվում»։ Նկատենք, որ ՀՀ ԱԺ-ն մոտ 2 ամիս առաջ՝ մարտի 26-ին, Եվրամիությանն ադամակցելու մասին օրենք է ընդունել, սակայն Արարատ Միրզոյանը, կարծես՝ այլ բան է ասում։

Պարզելու համար, թե որքանո՞վ է նախարարի հայտարարությունը համարժեք ընդունված օրենքին, Oragir.News-ը զրուցել է քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանի հետ։

«Նախ պետք է հիշել՝ Ազգային Ժողովն ընդունել է ոչ թե նախագիծ, այլ օրենք։ Այսինքն՝ արդեն 56 օր է, ինչ Հայաստանում ընդունված է օրենք, որը չի իրականացվում»,- նշեց նա։

Խզմալյանի գնահատմամբ՝ Արարատ Միրզոյանի հայտարարությունն, ըստ էության, վկայում է, որ կառավարությունը հայտարարում է, թե չի կատարելու օրենսդիր մարմնի ընդունած որոշումը, ինչն էլ բացահայտում է գործադիր իշխանության վերաբերմունքը ոչ միայն օրենքի, այլև երկրի ինստիտուցիոնալ համակարգի հանդեպ։ Նա նաև ընդգծեց, որ նման իրավաճակը սպասելի էր։ Ըստ նրա՝ ՔՊ-ն հիմա տանում է Հայաստանը վրացական ճանապարհով, «Վրացական երազանքի» ճանապարհով, որն, իր տպավորությամբ՝ կարելի է բնորոշել իբրև հայկական մղձավանջ։

«Մի կողմից՝ սառեցվում են հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, մյուս կողմից՝ աշխուժանում Եվրամիության հետ համագործակցությունը։ Սակայն շահողը, ինչպես նշվում է, ոչ թե Հայաստանն է, այլ Ռուսաստանը»,- ասաց Խզմալյանը ընդգծելով՝ Ռուսաստանը չի էլ թաքցնում, որ Հայաստանն իր համար միջազգային պատժամիջոցները շրջանցելու ճանապարհ է։

Նա նշեց նաև, որ այս իրավիճակում պետության շահերը հերթական անգամ ստորադասվում են կուսակցական և անհատական շահերին։

«Մենք տեսնում ենք, փաստորեն, հերթական մի օրինակ, թե ինչպես է Հայաստանում իշխանությունը բարձրացնում անձնական, կուսակցական շահերը ազգային և պետական շահերից վեր»,- եզրափակեց Խզմալյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան