Մամուլ 4 տարի առաջ - 09:17 19-03-2022

Բանկերը հրաժարվո՞ւմ են սպասարկել Ռուսաստանից ժամանածներին․ Հրապարակ

Մեծ թվով Ռուսաստանի քաղաքացիներ են ժամանել Հայաստան եւ արդեն բախվել են հայկական «ջերմ» հյուրընկալությանը՝ վարձով տների գներն են բարձրացել, բոլոր մյուս ծառայությունների։ Բայց ամենից շատ դժգոհությունները բանկերից են, որոնք հրաժարվում են սպասարկել Ռուսաստանից ժամանածներին՝ հորինված եւ անօրինական պատճառաբանություններով։ Մասնավորապես՝ հաշվի համարներ չեն բացում ՌԴ քաղաքացիների համար։ Այս մասին մարտի 19-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Մենք տասնյակ բողոքներ ենք ստացել ՌԴ-ից ժամանած անձանցից (տես էջ 4)։ Բանկերը հերքում են խտրական մոտեցման պահը, Կենտրոնական բանկը հերքում է, թե բանավոր հրահանգ է իջեցրել՝ չսպասարկել Ռուսաստանից ժամանած, ոչ ռեզիդենտ անձանց։ Իսկ մեր աղբյուրներն ասում են, որ արեւմտյան երկրների դեսպաններն անձամբ են կապվել բանկերի կառավարիչների հետ եւ զգուշացրել՝ եթե սպասարկեք, ձեր բանկի նկատմամբ էլ պատժամիջոցներ կկիրառվեն, եւ համաշխարհային բանկային համակարգից ձեզ կանջատեն»,- գրել է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան