Մամուլ 1 տարի առաջ - 08:28 22-05-2025

Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցից առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով այցի ծրագիրը։ Նշված էր, որ «ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կզետեղեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ, եւ ծաղկեպսակ կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին»։ Երեկ պարզվեց, որ Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից՝ նա միայն ծաղկեպսակ է ուղարկել: Թերեւս՝ ՀՀ իշխանությունների ցանկությամբ եւ ԱԳ նախարարի համաձայնությամբ։ Պաշտոնական բացատրությունն էր, որ այցի ծրագիրը հագեցած է։ Բայց ՌԴ ԱԳՆ-ն դա փորձեց կոմպենսացնել Անհայտ զինվորի հուշարձանին այցելության ժամանակ արված լուսանկարով` Արարատի ֆոնին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի