Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:24 21-05-2025

Նիկոլի «կռուտիտների» ֆոնին Ալիևը, հրապարակավ ստորացնելուց բացի, նախապայմաններ է առաջ քաշել

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շուրջ երկու ամիս է՝ Նիկոլը չի խոսում «խաղաղության համաձայնագրից», որի շուրջ ամիսներ շարունակ «մենախոսում» էր՝ առանց իրական բովանդակություն բացահայտելու։

Այն համաձայնագրից, որի մասին ասում էր՝ «համաձայնագրի տեքստն ամբողջությամբ պատրաստ է և ցանկացած պահի պատրաստ եմ ստորագրել». այսօր լռություն է՝ ճնշող, մերկացնող լռություն։
ԱԺ-ում 8 օր տևած քառօրյայի ընթացքում խոսեցին ու արեցին ամեն ինչ՝ առանց որևէ հղումի այդ «թիվ մեկ» թեմային։

Ո՛չ մի հստակություն, ո՛չ մի բաց խոսք, ո՛չ մի քաղաքական արդարացում։
Ասեմ՝ Նիկոլի լռության քաղաքական գինը բարձր է, բովանդակությունը՝ մաշված։

Որքան էլ փորձել է խաղալ «խաղաղության ռահվիրա»-ի դերը, այժմ պարզ է՝ համաձայնագրի ստորագրումը կամ տեղի չի ունենա, կամ պարունակում է այնպիսի ռիսկային դրույթներ, որոնց հրապարակայնացումը կբերի ներհասարակական ճգնաժամի։ Այն այլևս չի ծառայում քաղաքական շահերին։ Նիկոլը լռում է, որովհետև արդեն բան չունի շահելու՝ միայն կորցնելու։

Լռության երկրորդ դրվագը կապված է պատասխանատվության վախի հետ: Երբ համաձայնագիրն ինչ-որ փուլում դառնա կոնկրետ փաստաթուղթ, դրան հաջորդելու են կոնկրետ հարցեր ու «գետնի վրա» կյանքի կոչելու գործողություններ: Այս դեպքում, ահա, Նիկոլն ընտրում է ժամանակ շահելու և քաղաքական դիսկուրսը այլ թեմաների վրա շեղելու ճանապարհը։ Սա նրա սովորական մարտավարությունն է՝ հերթական ճգնաժամն ապրելու հույսով, մինչև ժողովուրդը «հոգնի» հարցից։

Մինչ այդ՝ Նիկոլի «կռուտիտների» ֆոնին դրսում՝ այլ իրողություն է, մասնավորապես, Տիրանայում Ալիևը, հրապարակավ ստորացնելուց բացի, դարձյալ առաջ քաշեց նախապայմաններ՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների փոփոխություն։

Այս լռությունը վկայում է մի ճշմարտության մասին՝ քաղաքական ուղեգիծը կոլապսի մեջ է։
Ոչ թե խաղաղություն է կառուցվում, այլ դիվանագիտական թմբիր։

Այլևս դժվար է հավատալ ոչ միայն Նիկոլի խոսքին, այլև՝ լռությանը, որովհետև նույնիսկ լռությունը դառնում է քաղաքական հաշվարկի մի մաս: Ըստ էության՝ այսօր երկիրը հասել է պետականության մայրամուտին, որի համար առկա են բոլոր նախապայմանները:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք