Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:08 21-05-2025

Բանակից ոչ մարտական պայմաններում մահացությունների պատճառով են խուսափում․ Նազելի Մովսիսյան

Այսօր՝ մայիսի 21-ին, Մեդիա կենտրոնում կազմակերպվել է քննարկում «Բանակում չծառայելու դիմաց վճարելը կլուծի՞ զորակոչից և արտագաղթից խուսափելու խնդիրը․ նոր օրինագիծ» թեմայով։

Բանախոս, ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց իր առաջարկած օրինագծի փաթեթը, ըստ որի՝ քաղաքացիները մի շարք պատճառներով խուսափում են ծառայել, և իր առաջարկած նախագիծը, ենթադրաբար, կարող է կրճատել խուսափողների քանակը։ Այս ենթադրությանը հակադարձեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը, պնդելով, որ ծառայությունից խուսափելու գլխավոր պատճառներից մեկը բանակում մահացությունների մեծ քանակն է։

«Զինված ուժերում զինվորական ծառայությունների ընթացքում արձանագրվում են զինծառայողների մահացության դեպքեր՝ ոչ մարտական պայմաններում։ Ոչ մարտական պայմաններում մահացությունների վիճակագրությունը ցուցանիշ է, որի պատճառով քաղաքացիները կարող են խուսափել զինծառայությունից»,- նշեց նա։

Վերջինս ընդգծեց, որ Հայկ Սրգսյանի առաջարկած փոփոխություններից էլի կօգտվեն հարուստ քաղաքացիները։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի