Արտաքին 4 տարի առաջ - 20:42 10-11-2021

ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունների աճի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսից մահացության դեպքերն աճել են 10%-ով։ Նաև Եվրոպան միակ տարածաշրջանն է, որտեղ հիվանդացության և մահացության մակարդակը կայուն աճում է:

ԱՀԿ եվրոպական գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն ասել է, որ եթե Եվրոպայում լրացուցիչ հակահամաճարակային միջոցառումներ չձեռնարկվեն, ապա մինչև փետրվար մահերի թիվը կարող է հասնել 500 հազարի։

Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 3,1 միլիոն նոր դեպք, ինչը 1 տոկոսով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ։ Գրեթե երկու երրորդը՝ մոտ 1,9 միլիոնը, գտնվում են Եվրոպայում։

ԱՀԿ-ն նաև հայտնել է Ամերիկա մայրցամաքում հիվանդացության 5%-ով կրճատման մասին: Բացի այդ, այս մայրցամաքներում կորոնավիրուսից մահացությունը նվազել է 14%-ով։ Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում մահացության դեպքերը նվազել են մեկ երրորդով՝ չնայած պատվաստանյութերի պակասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով