Ներքին 1 տարի առաջ - 14:05 21-05-2025

Երևանում քաղաքացին ոչ սթափ վիճակում հայհոյանքներ է հնչեցրել թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում․ shamshyan.com

Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գարեգին Հովսեփյան փողոցի 26 հասցեի մոտ գտնվող կանգառում թիվ 27 երթուղին սպասարկող ավտոբուսի սրահում ոչ սթափ վիճակում գտնվող աղջիկ կա, ով անհիմն, տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ ուղևորների հասցեին՝ խաթարելով քաղաքացիների բնականոն տեղաղաշարժը, որից հետո բոլոր ուղևորները իջել են ավտոբուսից։

Օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Գաբրիելյանի գլխավորությամբ և խուլիգանություն կատարելու հիմանավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 35-ամյա Աստղիկ Մ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի