Ներքին 1 տարի առաջ - 10:40 01-04-2025

Երևանում 59-ամյա տղամարդը «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի շենքում հայհոյանքներ է հնչեցրել. shamshyan.com

Մարտի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 24-ին ժամը 15։00-ի սահմաններում անհայտ անձը մոտենալով Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի 11 հասցեում գործող «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի շենքի նախասրահ տնօրենի, աշխատակիցների, ինչպես նաև ընթերցողների ներկայությամբ առանց որևիցե պատճառաբանության բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով բոլորի նկատմամբ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ:

Մաշտոցի համայնքային ոստիկանները օպերատիվ տվյալները իրացնելով և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 59-ամյա Արա Մ․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով