Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:21 21-05-2025

Թրամփը հաստատել է 175 մլրդ դոլար արժողությամբ «Ոսկե գմբեթ»-ի նախագծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաստատել է «Ոսկե գմբեթ» անվանումը ստացած 175 միլիարդ դոլար արժողությամբ հրթիռային պաշտպանական վահանի նախագիծը և ծրագրի ղեկավար է նշանակել ԱՄՆ տիեզերական ուժերի գեներալ Մայքլ Գյուտլեյնին։

Նախագիծը, որը Թրամփը հանձնարարել էր դեռևս հունվարին, նախատեսում է ստեղծել արբանյակների ցանց, որը կկարողանա հայտնաբերել, հետևել և անհրաժեշտության դեպքում խոցել թշնամու հրթիռները։
««Ոսկե գմբեթը» կպաշտպանի մեր հայրենիքը»,- հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ Կանադան նույնպես հայտնել է ծրագրին միանալու ցանկության մասին։
Թրամփի խոսքով՝ պաշտպանական վահանը պետք է շահագործման հանձնվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ 2029 թվականի հունվարին։

«Ռոնալդ Ռեյգանն արդեն տասնամյակներ առաջ էր ցանկանում նման ծրագիր, սակայն տեխնոլոգիաները դեռ չէին հասել անհրաժեշտ մակարդակի»,- ասել է Թրամփը՝ հիշեցնելով 1980-ականներին Ռեյգանի առաջարկած` տիեզերքից ղեկավարվող հրթիռային պաշտպանության համակարգը, որը հայտնի էր «Աստղային պատերազմներ» անվանումով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող