Մամուլ 1 տարի առաջ - 08:10 17-05-2025

Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի ՀՀ-ից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Որոշ տեղեկություններով, Խաղաղության պայմանագրի տեքստում տեղ է գտել մոտավոր այնպիսի ձեւակերպում, որ մեր երկրում չի կարող որեւէ այլ պետության ռազմական ներկայություն առկա լինել: Իսկ դա նշանակում է, որ միջպետական այդ պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի երկրից։ Թե ինչպես է դա տեղի ունենալու, առայժմ հայտնի չէ, քանի որ 102-րդ ռուսական ռազմաբազան Գյումրիում հիմնադրվել է 1995 թվականին՝ միջպետական պայմանագրով։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագիրն ի սկզբանե կնքվել էր 25 տարի ժամկետով:

2010 թվականին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի ժամանակ այն երկարաձգվել է եւս 49 տարով՝ մինչեւ 2044 թվականը։ Այդուհանդերձ, պայմանագրում այս կետի առկայությունը, մեր տեղեկություններով, մեծ վրդովմունք է առաջացրել ռուսական իշխանությունների մոտ, ու նաեւ դրանով էր պայմանավորված մայիսի 9-ին Փաշինյանի անփառունակ ընդունելությունն ու Պուտինի ընդունելությանը չարժանանալը: Երկօրյա այցով Մոսկվա մեկնած Նիկոլ Փաշինյանն այդպես էլ երկկողմ հանդիպում չունեցավ ո՛չ Վլադիմիր Պուտինի, ո՛չ էլ ՌԴ ժամանած այլ երկրների ղեկավարների հետ։ Այնինչ, մինչ մայիսի 9-ի այցը, ի պատասխան քննադատությունների, նա ակնարկել էր, որ այցի նպատակներից մեկը հենց դա է։ Պուտինը, հիշեցնենք, տոնական միջոցառման մասնակից բոլոր պետությունների ղեկավարների հետ առանձին-առանձին հանդիպումներ ունեցավ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»