Ներքին 1 տարի առաջ - 14:08 16-05-2025

68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություն էին ստացել, որ Գյումրու բնակիչ 68-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ:

Տեղեկությունն իրացվեց մայիսի 8-ին:
Ժամը 11.35-ին տղամարդը հրավիրվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է:
Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:

Շիրակի քրեական ոստիկաններն ու Քննչական կոմիտեի ծառայողները տղամարդու բնակության վայրում կատարել են զննություն, իսկ մայիսի 10-ին` նաև խուզարկություն: Արդյունքում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ` 300 գրամից ավելի, մեծ քանակի կանեփի սերմ, կանեփի ցողուններ, օգտագործած կաթուցիչներ և երկու կշեռք:

Քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան