Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:52 16-05-2025

Ռուս-ուկրաինական բանակցություններին կմասնակցեն Մարկո Ռուբիոն ու Սթիվ Ուիթքոֆը

Միայն Թրամփի և Պուտինի հանդիպումը կարող է սկիզբը դառնալ Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ես չգիտեմ՝ երբ և որտեղ դա տեղի կունենա, բայց դա այս պահին միակ շանսն է։ Ամիսներ տևած մեր աշխատանքի ընթացքում պարզ դարձավ, որ ոչինչ տեղի չի ունենա, քանի դեռ նախագահ Թրամփը բանակցությունների սեղանի շուրջը չի նստել Վլադիմիր Պուտինի հետ և ամեն ինչ սեղանին չի դրել»,- ասել է նա։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պուտինի՝ Ստամբուլում իր նախաձեռնությամբ կազմակերպած բանակցություններին մասնակցելուց հրաժարվելը, նույնպես նշել էր, որ առանց իր և ՌԴ նախագահի հանդիպման Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում առաջընթաց չի լինի։

«Ակնհայտ էր, որ նա (Պուտինը) պատրաստ չէր գալ։ Նա պատրաստվում էր, բայց կարծում էր, թե ես եմ գնալու։ Նա չէր գալու, եթե ես այնտեղ չլինեի»,- շեշտել է Թրամփը։

Ստամբուլում բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության ղեկավարը՝ Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումը՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ, նախատեսված է ուրբաթ` մայիսի 16-ին` ժամը 10։00-ին։

Ակնկալվում է, որ այս բանակցություններին կմիանան նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան