Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:13 15-05-2025

Բերկլիի համալսարանը Ադրբեջանի հյուպատոսարանից զանգ է ստացել, որից հետո չեղարկել է Արցախի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը

Բերկլիի համալսարանում սովորող լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բերկլիում նոր զարգացումներ տեղի ունեցան։ Համալսարանը պաշտոնապես հաստատեց, որ Լոս Անջելեսի Ադրբեջանի հյուպատոսարանից ուղիղ զանգ է ստացել, որից հետո էլ չեղարկել է Արցախի մասին պատմող «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը։ Հայ ուսանողներն այդպես էլ որեւէ աջակցություն չստացան Գլենդելում գտնվող Հայաստանի հյուպատոսարանից, բայց կարողացան ինքնակազմակերպվել, բավականին տպավորիչ բողոքի ակցիա անցկացնել եւ հասնել նրան, որ Բերկլին նախ խոստովանի, որ զանգ է եղել, հետո դրա մասին պաշտոնական հաղորդագրություն տարածի, ապա ֆիլմի ցուցադրության օր առաջարկի։ Սեպտեմբերին այն կցուցադրվի։ Հավելեմ նաեւ, որ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից սկսած՝ անգամ Բերկլիի համալսարանում բողոքի ակցիաներ չեն լինում։ Հայ ուսանողներն այս իմաստով առաջինը խախտեցին լռությունը։

Եվ մեկ դիտարկում՝ Հայաստանի սիրելի դասախոսներիցս մեկը՝ այս թեմայով նախորդ գրառմանս մեջ նշել էր, թե ինչո՞ւ հանրահավաք չենք անում, չէ որ Հայաստանում հզոր ցուցարար էի։ Անկեղծ ասած, հզոր ցուցարար երբեք չեմ եղել, եղել եմ շարքային լրագրող, որն, այո, հզոր ցույցեր է լուսաբանել։ Որպես քաղաքական ակցիա՝ Բերկլիինը ավելին էր, քան կարող էի պատկերացնել։ Պատկերացում չունեի, որ էստեղի 20 տարեկան երախաներն «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը կվանկարկեն այնպիսի էմոցիաներով, ինչպես դա արվել է 88-ին կամ էլ հետո․․․։ Մինչ Հայաստանում Շարժման էջն են փակում՝ պաշտոնապես, դրսում Շարժման կարգախոսը շարունակում է «գործել» եւ հաջողություն գրանցել:

Հ․Գ․ Թեմայի շուրջ զրուցելու հնարավորության համար շնորհակալություն Alpha News-ին։
Հ․Գ․ Հարցազրույցում Բերկլիի բողոքի ակցիայից փոքրիկ տեսանյութ կա, բայց «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ի կարճ վիդեոն առանձին կդնեմ էստեղ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է