Ավելին 3 ժամ առաջ - 21:14 09-10-2026

Ջիվան Ավետիսյանի՝ «Վերածնվածը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Լոս Անջելեսում

Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում՝ Warner Bros. Studios.-ի Steven J. Ross կինոթատրոնում 2026 թվականի հոկտեմբերի 3-ին կայացավ կինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» (Revival) լիամետրաժ խաղարկային ֆիլմի առաջնախաղը։

Ցուցադրությունը անցկացվել է հանդիսավոր կերպով՝ համախմբելով ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմի անդամներին, կինոյի ոլորտի ներկայացուցիչներին, արվեստագետներին, լրագրողներին։ Միջոցառմանը ներկա էին ֆիլմում կենտրոնական և գլխավոր դեր ունեցող աշխարհահռչակ դերասաններ ԱՄՆ-ից՝ Արմանդ Ասանտեն և Գերմանիայից՝ Հայնո Ֆերխը, երիտասարդ տաղանդավոր դերասաններ՝ ֆրանսիահայ՝ Ռոբին Հայրաբեան և ֆրանսուհի՝ Քլեմանս Բոդուեն, ինչպես նաև այլ հայտնի հյուրեր և մշակութային գործիչներ։

Ֆիլմում կենտրոնական և կարևոր դերակատարություն ունեն նաև Ռումինիայից՝ Մայա Մորգենշտերնը, հայազգի դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Նարինե Պետրոսյանը, Վարդան Մկրտչյանը, Արթուր Բաղդասարյանը, Մարինե Գաբրիելյանը և շատ ուրիշներ։

«Վերածնվածը» Ջիվան Ավետիսյանի չորրորդ լիամետրաժ ֆիլմն է՝ ստեղծված Հայաստանի, Լիտվայի և Կիպրոսի միջև համատեղ արտադրությամբ։ Նա այս ֆիլմով շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը՝ հայկական պատմություններն ու ժամանակակից համամարդկային խնդիրները հասցնելով միջազգային լսարանին։

Մանրամասները՝ aravot.am կայքում։





Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում