Տագնապալի հիմնավորմամբ հրատապ մրցույթ է հայտարարել Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը։
Այն այնքան հրատապ է, որ բետոնի հիմքերը և պատերը բանվորները ձեռքով պետք է քանդեն։
Նման պրակտիկա չի եղել անգամ եգիպտական բուրգերը կառուցելիս։
Ինչևէ։ Հարցը հետևյալն է, եթե բոլոր 12 վարչական շրջանների մանկապարտեզներն ունեին հրատապ շինարարական միջամտության կարիք, ինչո՞ւ դա ի հայտ չի եկել ավելի շուտ, քանզի հնարավոր չէր Երևանի հարյուրավոր մանկապարտեզներում նման հարց առաջանար միաժամանակ և անսպասելի։
Երևանի քաղաքապետարանի գնումները առանձնակի քննադատության առարկա են և ի լրումն վերոգրյալի`
Oragir.News-ի երեկվա հոդվածը` երբ Ամանորի միջոցառումների 700 միլիոն դրամի մրցույթը կարելի է հանգիստ ռեժիմում` 3 ամիս առաջ կազմակերպել, իսկ մանկապարտեզներինը` ոչ։
Հ.Գ. Ուշագրավ է գումարների համեմատական չափը` երգ ու պարին` 700 միլիոն դրամ, քաղաքի բոլոր մանկապարտեզներին` 100 միլիոն դրամ։