Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարբախում՝ Շիրակի փողոցում՝ «MG» սուպերմարկետի հարևանությամբ վագոն-տնակ է այրվում։
Ինչպես
հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած հրշեջները մարել են այն։ Վագոն-տնակն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում