Ներքին Միտք 21 ժամ առաջ - 20:56 07-10-2026

ԱԽ-ում հավաքվել են կոֆեի բաժակ նայողներով, գցել-բռնել են, որ բանակում ինքնասպանությունների պատճառը պոստում քնելն ա. քաղաքագետ

Քաղաքագետ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Փաշինյանը հարցազրույց ա տվել Ինֆոքոմին ու ակազիվայետցա Անվտանգության խորհրդում հավաքվել են կոֆեի բաժակ նայողներով, գցել-բռնել են, որ ինքնասպանությունների պատճառը պոստում քնելն ա, իսկ պոստում քնելու պատճառը սոցիալ-հոգեբանությունն ու խաղաղությունը։ Ընդ որում դա գցել բռնելիս հետները ոչ սոցիալ-հոգեբան ա էղել, ոչ սոցիոլոգ, ոչ հոգեբան տո ոչ էլ գոնե սոցիալիստ։

Ու ոչ մեկի մոտ հարց չի ծագել, իսկ կարո՞ղ ա 7 հոգի ֆիզիկական ահավոր չարչարանքի պայմաններում, ցրտին, 3000 մետր բարձրության վրա թթվածնային քաղցի պայմաններում ֆսյոտըկի 5 ժամ քնի ռեժիմին չեն դիմանում։ Որովհետև, եթե էդ հարցը ծագեր` ավտոմատ հարց պիտի ծագեր թե խի՞ են 7 հոգով ու խի՞ ա քնելու համար 5 ժամ մնում։

Էդ հարցը ինքաբերաբար բերելու էր պատասխաններ, որ դա նրանից ա, որ պահպանվող սահմանի երկարությունը էապես մեծացել ա Նիկոլի որոշումների հետևանքով, որ ծառայության ժամկետի պոպուլիստական կրճատման որոշումը բերել ա մի ամբողջ պրիզիվի կրճատման, որ հիվանդությունների ցանկի վրա արված խստացումները հանգեցրել են նրան, որ ավելի վտիտ, նվազ դիմացկուն երեխեք են հայտնվել էդ ծանր աշխատանքային ռեժիմի տակ... ու էդպես լիքը անհարմար բաներ, որոնք չես բացատրի սոցիալ-հոգեբանությամբ (ինչը էրևանյան բարբառից թարգմանաբար նշանակում ա «կառավարությունը ժողովրդի ձեռը քաքն ա ընգել»)։

Բայց քանի որ մենք հարց լուծողների չենք վճարում այլ գուշակ-մանուշակների` պատասխանները միշտ լինելու են փիլիսոփայական։ Առաջարկում եմ հակակոռուպցիոն թեմայով նիստին հանգել այն եզրակացությանը, որ կոռուպցիայի պատճառը մարդու ընչաքաղցությունն է և հոգևոր կյանքից հեռացվածությունը։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան
20:56 ԱԽ-ում հավաքվել են կոֆեի բաժակ նայողներով, գցել-բռնել են, որ բանակում ինքնասպանությունների պատճառը պոստում քնելն ա. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի