Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն:
Նա ունի ՀՀ անձնագիր և զինվորական գրքույկ, որը ստացել է՝ ծառայելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում։ Մելիքյանը 30 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում:
«Միաժամանակ հայտնում ենք, որ որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանի հետ կապ չի հաստատել և նրանից այս թեմայով մեկնաբանություն չի խնդրել։
ՀՖՖ-ն հորդորում է լրատվամիջոցներին նմանատիպ լուրեր հրապարակելուց առաջ ստուգել փաստերը և դիմել համապատասխան անձանց՝ տեղեկատվության հավաստիությունը ճշտելու նպատակով»,- ասվում է ՀՖՖ հաղորդագրությունում։