Ուղիղ եթեր
Ներքին Միտք 18 ժամ առաջ - 20:37 07-10-2026

Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան էջում գրում է.

«Եթե հանկարծ, Աստված մի արասցե որեւէ զինվոր Հայաստանից մոլորվեց եւ հայտնվեց Ադրբեջանում, ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ», ասում է Նիկոլ Փաշինյանը Ուժեղ Հայաստանի պատգամավորներին, ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման վերաերյալ նրանց հարցադրումներին ի պատասխան, դրանք որակելով սադրանք եւ ասելով, թե մեր որեւէ զինվորի հանկարծ մոլորվելու դեպքում ադրբեջանական կողմը նրանից «Բեն Լադեն» է սարքելու, ինչպես Հայաստանի ընդդիմության հարցադրումները ադրբեջանցի զինծառայողի մասին։

Նիկոլ Փաշինյանն այս արձագանքը անում է նաեւ բավականին էմոցիոնալ ոճով։

Ես կարծում եմ սա ավելի էական ուշադրության է արժանի, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Փաշինյանը վաղը մեկնում է Թուրքմենիա, որտեղ լինելու է նաեւ Ալիեւը՝ ԱՊՀ գագաթնաժողովին։ Հանդիպում կանցկացվի, թե ոչ, չգիտեմ, բայց որ շփում կլինի՝ անկասկած։ Եվ անկասկած գլխավոր թեման կվերաբերի հենց Շաքիի դեպքին։

Ալիեւը բնականաբար պահանջելու է վերադարձնել զինվորին։ Փաշինյանը բարդ վիճակում է։ Նա փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա, նրանց հարցերը որակելով սադրիչ։ Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս հունից, որովհետեւ հարցերն իրականում սադրանք չեն, այլ տրամաբանորեն բխում են իրավիճակից։ Իսկ նա չունի այդ իրավիճակից բխող տրամաբանական հարցերի սպառիչ պատասխան, առնվազն այնպիսին, որը կարող է իրեն թուիյլ տալ հնչեցնել հրապարակավ։

Թերեւս դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հնչեցնում է սպառնալիք ընդդիմությանը։ Բայց ամբողջ հարցն այն է, որ նա հնչեցնում է սպառնալիք՝ թվում է թե բավականին հիպոթետիկ մի սցենարի համատեքստով՝ «Աստված մի արասցէ, որ վաղը մի հայ զինվոր մոլորվի՝ դիրքերի հեռավորությունը 50 մետր է»։ Շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում այդպիսի «Աստված մի արասցէ» տարբերակ։ Նա բարձրաձայնում է այնպես, կարծես դա շատ հավանական մի տարբերակ է։ Եվ դա այն դեպքում, որ Շաքիի միջադեպից հետո Հայաստանի ԶՈՒ դիրքերում առավել քան զգոն եւ ուշադիր ռեժիմ պետք է լինի, նաեւ նկատի ունենալով այն, որ ադրբեջանցիները կարող են իրենց զինվորին «հեշտությամբ» հետ ստանալու համար փորձել առեւանգել մեր մի որեւէ զինվորի։ Ու այստեղ ահա հիշեցնեմ, թե այսօր ինչ էր ասում ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավոր Սասուն Միքայելյանը, թե՝ «ես միշտ ասել եմ, որ ադրբեջանցիների դիվերսիան ուժեղ է»։ Ընդ որում, Միքայելյանը հիշում է, թե ինչպես են հայկական կողմում ադրբեջանցիները շատ տարիներ առաջ ուղղակի ճանապարհից առեւանգել մեր զինվորի։

Ահա այդ ֆոնին, երբ Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշում է ի պատասխան «սպառնալ» ընդդիմությանը մի սցենարի մասին խոսելով, որը պետք է որ այս շրջանում լիներ լրիվ հակառակ տրամաբանության մեջ՝ բազմապատկված զգոնության ցուցում ամենաբարձր մակարդակով, առնվազն առաջանում է կասկած, թե ինչո՞ւ հանկարծ, եւ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը չի փորձում նախապես արդեն պատասխանատվությունը գցել ընդդիմության վրա։

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
17:24 Ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէր, նա դիմադրություն ցույց չի տվել. Սուրեն Պապիկյան
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան